Home » 2010 » Դեկտեմբեր » 22 » Յավրույանը կարող է լքել "Բնեյ Յեհուդան"
17:25
Յավրույանը կարող է լքել "Բնեյ Յեհուդան"
 Իսրայելական «Բնեյ Յեհուդայի» հայ հարձակվող Եղիա Յավրույանը հունվարին կարող է հեռանալ ակումբից, տեղեկացնում են իսրայելական լրատվամիջոցները:
Արդեն հայտնի է, որ թիմի գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը նոր ֆուտբոլիստներ է փնտրում, որպեսզի  հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնի Յավրույանի դիրքը, ով հիասթափեցնում է մարզչին` չկարողանալով օգտագործել մի շարք նպաստավոր պահեր:
Հիշեցնենք, որ «Բնեյ Յեհուդայի» կազմում 28-ամյա հայ հարձակվողը մասնակցել է 15 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Սա շատ վատ արդյունք է Եղիայի համար, ով ընդամենը մի քանի տարի առաջ համարվում էր իսրայելական առաջին լիգայի լավագույն հարձակվողը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 569 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0