Home » 2010 » Դեկտեմբեր » 29 » Յավրույանը մեկ ոտքով «Հապոելում» է
08:18
Յավրույանը մեկ ոտքով «Հապոելում» է
28-ամյա հայ հարձակվող Եղիա Յավրույանը, ով  հանդես է գալիս իսրայելական «Բնեի Յեհուդայի» կազմում, հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Աշկելոն քաղաքի «Հապոել» ակումբ:
Իսրայելական լրատվամիջոցներըհավատի տվյալներ ունեն, որ Յավրույանն արդեն հանդիպել է այդ ակումբի ղեկավարների հետ և պահանջել է մոտավորապես նույնպիսի աշխատավարձ, որքան նա վաստակում է իր ներկայիս ակումբում` «Բնեի Յեհուդայում»՝ մոտ 150 հազար դոլար մեկ մրցաշրջանի համար: Ակումբի ղեկավարությունն ընդունել է այն, և հիմա մնում է կարգավորել պայմանագրի մի քանի այլ հարցեր՝ պայմանագրի ժամկետը և արդյոք Յավրույանը վարձավճարո՞վ կխաղա «Հապոելում», թե՞ նոր պայմանագիր կստորագրվի:
Հարկ ենք համարում նշել, որ Աշկելոնի «Հապոելն» Իսրայելի առաջնության առաջին շրջանից հետո վաստակել է ընդամենը 13 միավոր և գտնվում է 14-րդ հորիզոնականում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 649 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0