Home » 2011 » Հունվար » 29 » Ադեբայորը թիմային պարգևների կողմնակից է
11:02
Ադեբայորը թիմային պարգևների կողմնակից է

Անգլիական "Մանչեսթեր Սիթիից" վարձավճարով արքայական "Ռեալ" տեղափոխված տոգոցի հարձակվող Էմանուել Ադեբայորն իր անդրանիկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ներդնել իր առավելագույն ջանքեր Ժոզե Մոուրինյոյի թիմի հետ հաղթանակների հասնելու համար:

"Առավոտյան ես արդեն խոսել եմ Ժոզե Մոուրինյոյի հետ: Ես շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ: Հատկապես այն բանից հետո, երբ ինձ մոտ հաջող չստացվեց վերջին վեց ամիսը: Ես չեմ եկել այստեղ, որպեսզի մրցակցեմ Բենզեմայի կամ մեկ այլ ֆուտբոլիստի հետ: Ես ցանկանում եմ, որ բոլոր ֆուտբոլիստներն առավելագույն ուժ ներդնեն: Կարիմը հիանալի ֆուտբոլիստ է, որին ես լավ եմ ճանաչում: Մենք ընկերներ ենք և ես նրան հարգում եմ: Հիմա մենք մեկ թիմում ենք, և ես չեմ եկել, որպեսզի փոխարինեմ նրան կամ թե նրա տեղը գրավեմ, այլ եկել եմ տիտղոսներ նվաճելու: Մենք խաղում ենք հանուն թիմի ու մի փիլիսոփայության: Սա շատ կարևոր մարտահրավեր է ինձ համար և ես հուսով եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի",-անթաքույց ուրախությամբ ասել է "սերուցքայինների" նորեկը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0