Home » 2011 » Հունվար » 11 » Ադրիան Մուտուի տրանսֆերը չի իրականանա
08:56
Ադրիան Մուտուի տրանսֆերը չի իրականանա
Իտալական Football Italia պարբերականի տեղեկացմամբ իտալական "Ֆիորենտինայի" ղեկավարությունը լուրջ զբաղվում է Ադրիան Մուտուին պատժելու գործով, քանի որ ռումինացի հարձակվողն ու նրա գործակալը նախորդ շաբաթ թույլ էին տվել այնպիսի սխալներ, որոնք խախտել են Մուտուի և "Ֆիորենտինայի" միջև կնքված պայմանագրի որոշ կետեր: "Ֆիորենտինայի" նախագահ Անդրեա Դելա Վալեն լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ ռումինացին շատ վատ արարք է թույլ տվել, իսկ նրա գործակալն իրականությանը չհամապատասխանող հարցազրույց է տվել պարբերականներից մեկին: Այդ պատճառով "մանուշակների" նախագահը որոշել է պատժել Մուտուին` նրան չվաճառելով այլ ակումբի վրա, ինչպես նաև Մուտույին թույլ չի տա դուրս գալ խաղադաշտ, և ռումինացին իր կատարած սխալների համար դեռ պատասխան պիտի տա:
 Այսպիսով` ելներով Անդրեա Դելա Վալեի կատարած հարցազրույցից կարող ենք եզրակացնել, որ Մուտուն մոտ ժամանակներս չի տեղափոխվի այլ ակումբ, չնայած նրան ցանկանում էին ձեռք բերել մի շարք  ակումբներ:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0