18:32 Ադրիան Մուտուն անցկացնելու է հատուկ մամուլի ասուլիս | |
"Ֆիորենտինայի" ռումինացի հարձակվող Ադրիան Մուտուն որոշել է հատուկ մամուլի ասուլիս անցկացնել, որտեղ լրագրողներին կբացատրի, թե ինչու է ցանկանում հեռանալ ակումբից: Football Italia-ի տեղեկացմամբ վաղը ռումինացի հարձակվողը լրագրողներին կբացատրի իր ֆուտբոլային կարիերայում տեղի ունեցած վերջին դեպքերը: Որոշ ասեկոսեներ պնդում են, որ ֆուտբոլիստը որոշել է հեռանալ ակումբից այն բանից հետո, երբ իմացել է, որ "մանուշակների" ղեկավարությունը չի ցանկանում իրեն վաճառել "Չեզենային", իսկ վերջինիս ղեկավարությունը ռումինացուն խոստացել է, որ ավելի շատ կլինի հիմնական կազմում և կստանա ավելի շատ խաղային պրակտիկա, քան նա ուներ "Ֆիորենտինայում":
| |
|
Total comments: 0 | |