14:11 Ալվեշը դեռ կշարունակի հագնել "Բարսելոնայի" մարզաշապիկը | |
Սերխիո Բուսկետսի հետ պայմանագիրը երկարացնելուց հետո լատալոնյան "Բարսելոնայի" ղեկավարությունն իր ուշադրությունը կենտրոնացրել է թիմի արժեքավոր ֆուտբոլիստի` եզրային պաշտպան Դանի Ալվեշի վրա և ցանկանում է նրան ևս երկար ժամանակ պահել ակումբում: Նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները բրազիլացի ֆուտբոլիստի գործակալի և Սուբիսարետայի միջև անցնում են բավականին ջերմ մթնոլորտում և կարելի է ասել, որ ամեն ինչ պատրաստ է ստորագրման համար: Հիշեցնենք, որ վերջերս կատալոնյան ակումբի ղեկավարությունը չէր ցանկանում տեղի տալ Ալվեշի պահանջի առաջ և նրան վճարել տարեկան շուրջ մեկ ու կես միլիոն եվրո աշխատավարձ. ավելի աշխատավարձ, քան նա ստանում է: Ի՞նչ համաձայնության են եկել կողմերն այդ հարցում, դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ "Բարսելոնան" չի կարող իրեն թույլ տալ կորցնելու մի ֆուտբոլիստի, ով իր խաղային դիրքում անփոխարինելի է ակումբի համար:
| |
|
Total comments: 0 | |