07:34 Անչելոտտին գոհ է երիտասարդներից | |
Լոնդոնյան "Չելսիի" իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին չի զղջում, որ ամռանը չխան- գարեց Ջո Քոուլին, Դեկուին, Կարվալյոյին, Բալակին ու Ժուլիաննո Բելետտիին "արիստոկրատների" շարքերը լքելուն: Դոն Կարլոն երեկ հարցազրույց է տվել BBC-ի սպորտային լրագրողին` անդրադառնալով վերը նշված ֆուտբոլիստներին. "Անցած մրցաշրջանի վերջում իմ անմիջական մասնակցությամբ և ակումբի ղեկավարի իմացությամբ փոխվեց թիմի փիլիսոփայություն. պետք է ճանապարհ բացել մեր ակադեմիայի սաների համար: Մեզ համար կարևոր էր, որ երիտասարդները փորձ ձեռք բերեն: Իհարկե, այսօր էլ "Չելսին" երիտասարդանալու խնդիր ունի, բայց սերնդա-փոխությունը հանգիստ գործընթաց է, այստեղ չի կարելի շտապել: Ամեն դեպքում ես գոհ եմ երիտասարդներից, նրանց խաղը հուսադրող է": | |
|
Total comments: 0 | |