Home » 2011 » Հունվար » 30 » Առաջնությանը կմասնակցի միայն 8 թիմ
19:35
Առաջնությանը կմասնակցի միայն 8 թիմ
Դեռ նախորդ մրցաշրջանի վերջից խոսվում էր այն մասին , որ Երևանի "Կիլիկիա" ֆուտբոլային ակումբը հնարավոր է լքի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը ֆինանասական սղության պատճառով: Արտասահմանում դա սովորական բան է, երբ թիմերը սնանկանում են, ապա լքում են մրցաշարը, որին մասնակցում են: Մասնավորապես, Ռուսաստանում այս տարի միանգամից մի քանի թիմ  հրաժարվել է խաղալու երկրի ուժեղագույնների խմբում:
Հայաստանում "Կիլիկիայի" սնանկացումը պարզ է դարձել այն բանից հետո, երբ լրացել է ակումբների համար խաղերին մասնակցելու հայտերի և անդամավճարների ներկայացման վերջնական ժամկետը:
 Մեր երկրի ֆուտբոլի բարձրագույն խմբի բոլոր թիմերը մինչև սահմանված ժամկետները  պաշտոնապես հաստատել են իրենց մասնակցությունը, բայց "Կիլիկիա" ակումբը չի կարողացել գտնել համապատասխան անդամավճարային գումար:
Հայաստանի 2011թ. ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում այսուհետ կլինի 8 թիմ, երանելի 9-ի փոխարեն:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 518 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0