Home » 2011 » Հունվար » 6 » Արդյո՞ք Ագերը սպառնում է լքել "Լիվերպուլը"
21:16
Արդյո՞ք Ագերը սպառնում է լքել "Լիվերպուլը"
Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 22-րդ տուրի «Բոլթոնի» հետ "Լիվերպուլի" վերջին հանդիպման ժամանակ "մերսիսայդցիների" դանիացի պաշտպան Դանիել Ագերը խաղաց 89 րոպե, սակայն իրեն դեռ "Էնֆիլդում" չի զգում հիմնական կազմի խաղացող:
«Իմ պայմանագիրը "Լիվերպուլի" հետ կգործի ևս 3 տարի, բայց ես չեմ որոշում, թե ո՞վ դաշտ դուրս կգա,-ասում է Դանիել Ագերը: -Իմ կողմից միայն կասեմ, որ եթե չխաղամ, ապա ես պատճառ չեմ ունենա մնալ "Էնֆիլդում": Ես ուզում եմ միշտ դաշտում լինել: Ես արդեն այն տարիքում չեմ, որպեսզի գտնվեմ փոխարինողների նստարանին: Կարծում եմ, իմ խաղամակարդակը համապատասխանում է «Լիվերպուլին»: Հակառակ դեպքում ստիպված կլինեմ ուսումնասիրել ուրիշ տարբերակներ»:
Ավելացնենք միայն, որ արդեն հիմա 26-ամյա դանիացի ֆուտբոլիստով հետքրքրված են «Յուվենտուսն» ու «Վոլֆսբուրգը»:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0