Home » 2011 » Հունվար » 25 » Արդյո՞ք Մայկոնը կփոխարինի Ռամոսին
09:22
Արդյո՞ք Մայկոնը կփոխարինի Ռամոսին
Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը և մարզչական կազմը դեռ չի մոռացել իտալական "Ինտերի" բրազիլացի պաշտպան Դուգլաս Մայկոնին:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ մի շարք լրատվամիջոցներ խոսում էին այն մասին, որ բրազիլացի պաշտպանը կարող է տեղափոխվել Մադրիդի "Ռեալ": Այժմ արդեն Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն էլ է ցանկանում իր ակումբում տեսնել բրազիլացուն և լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ պորտուգալացի մասնագետը նշել է, որ ցանկանում է "սերուցքայինների" կազմում տեսնել Մայկոնին, որը, շատ մեծ հավանականությամբ, կփոխարինի Սերխիո Ռամոսին, քանի որ Ռամոսը վերջին ժամանակներս ըդհարումների մեջ է ակումբի մի քանի ֆուտբոլիստների հետ և մոտ ժամանակներս ցանկանում է հեռանալ "Ռեալից":
Նշենք նաև, որ ոչ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ "Ինտերի" ղեկավարությունը Մայկոնի համար ցանկանում է ստանալ շուրջ 45 մլն. եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0