Home » 2011 » Հունվար » 21 » Արդյո՞ք Պատրիս Էվրան կփոխարինի Սերխիո Ռամոսին
14:18
Արդյո՞ք Պատրիս Էվրան կփոխարինի Սերխիո Ռամոսին
Կամաց-կամաց մոտենում է հունվարյան տրանսֆերային շրջանի ավարտը, և Եվրոպայում հասունանում է մի տրանսֆեր, որը կարող է լինել ամենանշանակալին հունվարյան այս շրջանի ընթացքում, քանի որ ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների իսպանական Մադրիդի "Ռեալն" ու անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" մտադիր են փոխանակել Սերխիո Ռամոսին և Պատրիս Էվրային:
Նշվում է, որ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը շատ է հավանում Ռամոսին և պատրաստ է անելու ամեն ինչ` նրան ձեռք բերելու համար: Մյուս կողմից այս օրերին խոսվում է, որ Ռամոսն ընդհարվել է Ռոնալդույի հետ և ցանկանում է տեղափոխվել անգլիական "Պրեմիեր լիգա":
Ռամոսի նկատմամբ հետաքրքրություն է ցույց տվել նաև Լոնդոնի "Արսենալը", սակայն "կարմիր սատանաները" պատրաստվում են նրա փոխարեն առաջարկել Էվրային, որը ձեռնտու է նաև "Ռեալին", քանի որ թիմը եզրային լավ պաշտպանի փնտրտուքների մեջ կհայտնվի, երբ Ռամոսը հեռանա "սերուցքայիններից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0