Home » 2011 » Հունվար » 5 » Արսեն Վենգեր. "Անձամբ ես ցանկանում եմ, որ Վելան խաղա բարձրակարգ ակումբում"
22:36
Արսեն Վենգեր. "Անձամբ ես ցանկանում եմ, որ Վելան խաղա բարձրակարգ ակումբում"
Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչը "կանաչ լույս" է վառել թիմի երիտասարդ հարձակվող մեքսիկացի Կառլոս Վելայի համար: Միստերը նշել է, որ "Բոլտոնը" վատ ակումբ չէ, այնտեղ երիտասարդը կարող է կատարելագործվել` ունենալով խաղային մշտական պրակտիկա: 
"Ինձ համար կարևոր է, որ Վելային վարձակալող թիմը երաշխիքներ տա մեզ, ու այդտեղ տղան պետք է ունենա գրեթե մշտական խաղային պրակտիկա: Նրա տարիքում դա անհրաժեշտ պայման է: Ցանկալի է, որ Վելան խաղա թոփ թիմում. գիտեմ, որ Մադրիդի "Ռեալին" հարձակվող է պետք, բայց ես նրանց թույլ չեմ տա ևս մի տաղանդի խլեն մեզնից: Ես չեմ ուզում կորցնել տաղանդի, ինձ պետք է, որ նրան մշակեն",-իր խոսքն ավարտել է ֆրանսիացի մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0