Home » 2011 » Հունվար » 22 » Արսեն Վենգեր. "Իմ կարծիքով "Յունայթեդն" այդպես էլ չի ճաշակի պարտության դառը համը"
21:06
Արսեն Վենգեր. "Իմ կարծիքով "Յունայթեդն" այդպես էլ չի ճաշակի պարտության դառը համը"
Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ այս մրցաշրջանում "Մանչեսթեր Յունայթեդը" կարող է կրկնել 7 տարվա վաղեմության "Արսենալի" նվաճումը. այն ժամանակ լոնդոնցիները ոչ մի պարտություն չկրեցին անգլիական "Պրեմիեր լիգայում":
"Անկասկած "Մանչեսթերը" կարող է կրկնել մեր նվաճումը: Դեռևս ոչ ոք չի կարողացել նրանց պարտության մատնել: Հաջողությունը նրանց կողմից է,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը,- ընդհանրապես հասկանալի է պարտությունների սյունյակում "0" թողնելու ցանկությունը: Երբ առաջնության ավարտին 16 խաղ է մնում, դու մտածում ես միայն առաջնությունում հաղթելու մասին, բայց երբ առջևում ընդամենը հինգ խաղ է, ապա ծնվում է ինչ-որ յուրահատուկ բան անելու միտքը":
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող "Մանչեսթեր Յունայթեդը" հիմա իր հաշվին ունի 12 հաղթանակ և 9 ոչ-ոքի:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0