Home » 2011 » Հունվար » 6 » "Արսենալի" մարզիչը խոսում է "Սիթիի" մասին
21:54
"Արսենալի" մարզիչը խոսում է "Սիթիի" մասին
Լոնդոնի "Արսենալի” գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն լրագրողների հետ ունեցած լայնածավալ ասուլիսի ժամանակ ասել է, որ երբեք չէր կարողանա աշխատել այնպիսի ակումբի հետ, ինչպիսին "Մանչեսթեր Սիթին” է, քանի որ ունի իր ֆուտբոլային հայացքները, ավելին, ֆրանսիացին համեմատել է "Սիթիի” գործողությունները տրանսֆերային շուկայում բլեկջեկ խաղի հետ: Վերջին երեք տարվա ընթացքում "Սիթին”, որը ձգտում է նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը, տրանսֆերային շուկայում ծախսել է մեծ գումարներ, և առաջիկայում պայմանագիր կկնքի "Վուլֆսբուրգի” բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոի հետ:
"Երբ ես առաջին անգամ եկա Անգլիա, այդ հարցը (թանկարժեք տրանսֆերային ձեռքբերումներ) գոյություն չուներ: Ամեն մի ակումբ բավարարվում էր իր ունեցածով, իսկ այժմ "Չելսին” և "Մանչեսթեր Սիթին” ֆուտբոլում դարձել են նոր խնդիր: Ես ղեկավարում եմ "Արսենալն” այնպես, ինչպես գտնում եմ ճիշտ: Հիմա կա նոր խնդիր, որը ՈՒԵՖԱ-ի նոր կանոնների նորմուծությամբ կլուծվի, բայց լինենք արդար. նրանք այդ փողերը ոչ մեկից չեն գողանում, ուղղակի նրան փող ունեն”,-նշել է Վենգերը:
Ինչ վերաբերվում է, Ջեկոյի աստղային պայմանագրին, որն արդեն "Տոտենհեմի” մարզիչն մեղմ ասած անվանել է ռիսկային, Վենգերը համեմատել է "Սիթիի” գործողությունները բլեկջեկ խաղի հետ. "Եթե նայենք խաղացողների քանակին, որոնք "Սիթիին” արժեցել են 20 միլիոն, իսկ հիմա նույնիսկ պահեստայինների նստարանին չեն հայտնվում, ապա 27 մլն Ջեկոյի համար ռիսկային չէ: Դա ռիսկ կլիներ իմ համար, բայց ոչ թե նրանց: Ի՞նչ է ռիսկը: Եթե դու գրպանում ունես 100 ֆունտ և բլեկջեկ խաղի սեղանին դնում ես 90, այ դա ռիսկ է: Իսկ եթե դնում ես 90 ֆունտ, իսկ գրապանում ունես 5 միլիոն, դա արդեն ռիսկ չէ: Ջեկոն ինձ հիշեցնում է Բերբատովին. նա սուպեր խաղացող է, որը կարող է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել”:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 478 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0