Home » 2011 » Հունվար » 23 » "Արսենալը" հնարավոր է պայմանագիր կնքի Անգլիայի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստի հետ
21:28
"Արսենալը" հնարավոր է պայմանագիր կնքի Անգլիայի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստի հետ
Անգլիական The Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալը" շատ շուտով հնարավոր է պայմանագիր կնքի "Սաութհեմթոնի" երիտասարդ կիսապաշտպան Ալեքս Օքսադ Չեմբեռլենի հետ: Այդ 17-ամյա կիսապաշտպանը համարվում է Անգլիայի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստը, այդ պատճառով զարմանալի չէ, որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է իր ակումբում տեսնել կիսապաշտպանին: Կիսապաշտպանի համար "Սաութհեմթոնի" ղեկավարությունը ցանկանում է ստանալ շուրջ 10 մլն. ֆունտ ստեռլինգ:
Նշենք, որ արդեն երեկ Ալեքսը "զինագործների" բազայում հանդիպել է Արսեն Վենգերի հետ և նրա հետ քննարկել է իր` լոնդոնյան ակումբ տեղափոխվելու հարցը:
Նշենք նաև, որ "Արսենալի" գլխավոր մրցակիցը համարվում է "Մանչեսթեր Սիթին", քանի որ "քաղաքաբնակների" շեյխերը կիսապաշտպանի համար հնարավոր է վճարեն ավելի շատ գումար, քան "Արսենալի" ղեկավարությունը:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0