Home » 2011 » Հունվար » 23 » Արշավինը կտեղափոխվի՞ "Չելսի"
20:40
Արշավինը կտեղափոխվի՞ "Չելսի"
Անգլիական լրատվամիջոցներում սկսվել է խոսվել, որ ամառային տրանսֆերային շրջանում Լոնդոնի "Արսենալի" ռուս ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը տեղափոխվելու է "Չելսի":
Արշավինը վերջին շրջանում տեղ չի գտնում իր ակումբի մեկնարկային կազմում, որը հավանական է դարձնում նրա տեղափոխության մասին խոսակցությունների հավաստիությունը: Նշվում է նաև, որ ռուս ֆուտբոլիստը լավ հարաբերություններ ունի "Չելսիի" սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, որի հետ համագործակցել է աշխարհի 2018 թ. եզրափակիչ փուլը Ռուսաստանում անցկացնելու ուղղությամբ տարված աշխատանքներում:
Խոսվում է նաև, որ "Զենիթը" նույնպես ցանկանում է ետ վերադարձնել իր երբեմնի առաջատարին:
Արշավինի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 18 ամսից, իսկ "զինագործները" նրա համար ցանկանում են ստանալ շուրջ 10 մլն. ֆունտ ստեռլինգ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 395 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0