Home » 2011 » Հունվար » 3 » Արյեն Ռոբեն. "Նախորդ մրցաշրջանը երբեք չեմ մոռանա"
12:20
Արյեն Ռոբեն. "Նախորդ մրցաշրջանը երբեք չեմ մոռանա"
Մյունխենի "Բավարիայի" և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Արյեն Ռոբենը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ նախորդ մրցաշրջանում ինքն իր ակումբի հետ մեծ բարձունքների հասավ` դառնալով Գերմանիայի առաջնության և Գերմանիայի գավաթի հաղթող, ինչպես նաև հասնելով "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ փուլ` պարտություն կրելով Միլանի "Ինտերից": Հարձակվողը նշել է, որ նախորդ մրցաշրջանը հաջողակ էր նաև Հոլանդիայի ազգային հավաքականի համար, որը Ռոբենի շնորհիվ ՀԱՀ-ում հասավ մինչև եզրափակիչ, իսկ եզրափակչում պարտություն կրեց Իսպանիայի ազգային հավաքականից: Հոլանդացին նշել է նաև, որ չնայած ինքը չկարողացավ դառնալ աշխարհի չեմպիոն և "Չեմպիոնների լիգայի" հաղթող, բայց և այնպես ինքը երևի երբեք չի մոռանա այդ մրցաշրջանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 383 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0