Home » 2011 » Հունվար » 26 » Արզումանյանը Լեհաստանում չի խաղա
08:38
Արզումանյանը Լեհաստանում չի խաղա
Հայաստանի ազգային ընտրանու անդամ Ռոբերտ Արզումանյանը չի կարողացել համաձայնության գալ լեհական "Սլյոնսկ" վրոցլավյան ակումբի հետ: Լեհական մարզական մամուլի տեղեկացմամբ` գլխավոր պատճառ է դարձել խաղացողի գործակալի առաջարկած "աստղային" պայմանները:  
"Մենք չենք կարող ընդունել նման արտոնյալ պայմաններ:  Հաստատ որոշված է` Արզումանյանը "Սլյոնսկում" չի խաղալու",- հայտարարել է լեհական ակումբի մամուլի քարտուղար Միխալ Մազուրը:
Հավելենք, որ հայ ֆուտբոլիստը բավականին լավ է դրսևորել իրեն թիմի ուսումնամարզական հավաքների ժամանակ, այնքան լավ, որ "Սլյոնսկի" գլխավոր մարզիչը ցանկացել է տեսնել Արզումանյանին իր թիմի հիմնական կազմում: Բայց երբ կողմերը պետք է պայմանագիր կնքեին, ամեն ինչ բարդացել է գործակալի պատճառով: Խոսքը գնում է այն միջնորդավճարի մասին, որ պահանջել է Արզումանյանի գործակալ Ռոբերտ Կիլդանովիչը:
Եթե "Սլյոնսկը" ցանկանար գնել Արզումանյանին դանիական "Ռանդերսից", ապա նրանք ստիպված կլինեին ավելի մեծ գումար վճարել ֆուտբոլիստի գործակալին: Այդիսկ պատճառով լեհական թիմը որոշել է չգնել Արզումանյանին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 416 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0