Home » 2011 » Հունվար » 23 » Այս ամառ հնարավոր է, որ "Ռեալում" հայտնվի անվանի հարձակվող
20:24
Այս ամառ հնարավոր է, որ "Ռեալում" հայտնվի անվանի հարձակվող
Իսպանական Մադրիդի "Ռեալը" վեց ամսով, այսինքն՝ մինչև տրանսֆերային հաջորդ շրջան, ձեռք բերելով Ռուդ վան Նիստելռոյին՝ փոքր-ինչ կարող է լուծել հարձակման գծում առկա խնդիրները, սակայն, ինչպես պնդում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը, "Արքայական ակումբը" պատրաստվում է ամռանը ձեռք բերել անվանի հարձակվողի, որի օգնությամբ մի որոշ ժամանակ ակումբն այլևս հարձակվողի փնտրտուքների մեջ չի հայտնվի:
AS-ը տեղեկացնում է, որ "Ռեալն" իր աչքի առաջ ունի Ուեյն Ռունիին, Լլյորենտեին և Ագուերոյին: Ռունիին Մոուրինյոն շատ լավ գիտի. դեռևս "Չելսին" մարզած տարիներից, իսկ Ագուերոն և Լլյորենտեն պորտուգալացու ուշադրության կենտրոնում են հայտնվել նրա՝ Իսպանիա գալուց հետո:
Երեքի մեջ Ռունին ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունի, քանի որ "Մանչեսթեր Յունայթեդը" նրա համար սահմանել է 70 մլն. եվրո գումար: Ագուերոն վերջերս է երկարաձգել պայմանագիրը Մադրիդի "Ատլետիկոյի" հետ, որով նրա արժեքը սահմանվել է 45 մլն. եվրո, իսկ Լլյորենտեի տրանսֆերային գինը կազմում է շուրջ 36 մլն. եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0