Home » 2011 » Հունվար » 11 » Այսպիսին է Մուորինյոն ֆուտբոլային մեծերի համար
08:15
Այսպիսին է Մուորինյոն ֆուտբոլային մեծերի համար

Ֆուտբոլային մեծերը խոսում են Ժոզե Մոուրինյոյի մասին:

Ուգո Սանչես (նախկին մադրիդիստ)
Մադրդի «Ռեալը» նորից մրցանակներ կնվաճի, քանի որ թիմը մարզում է Մոուրինյոն: Ես ամենաշատը նրա մեջ հավանում եմ այն, որ նա ճշմարտախոս է ու ասում է այն, ինչ մտածում է: Նա ասում է այն, ինչը պետք է ասվի, նույնիսկ եթե այդ խոսքը փոքր-ինչ վիրավորական է: Նրա կարիերան հիանալու առիթ է տալիս, ու կարծում եմ, որ նա այն մարդն է, որ պետք է մարզի այս թիմը: «Ռեալը» նրա հետ շատ բանի կհասնի:

Սամուել Էտո´ո ("Ինտերի" հարձակվող)

Նա առանձնահատուկ է թե որպես մարզիչ, թե որպես մարդ: Նա թիմի անդամների հետ լավ հարաբերություններ է ստեղծում, բայց նաև կարողանում է արդյունք ապահովել:

Պեպ Գվարդիոլա ("Բարսելոնայի" գլխավոր մարզիչ)
Նա, միգուցե, աշխարհի լավագույն մարզիչն է: Նրա կարիերան իդեալական է: Նրա արդյունքները տարբեր երկրներում անթերի են:

Լուիս Արագոնես (Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ)
Մոուրինյոն ապացուցել է, որ մեծ մարզիչ է: Նա արժանի է նրան, ինչ որ հաղթել է: Նա մեծագույն տաղանդ ունի թիմեր ստեղծելու և կառավարելու ասպարեզում:

Կակա ("2007թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ")
Մոուրինյոն մեծ մարզիչ է: Նա հաղթել է այն ամենը, ինչը հնարավոր է հաղթել:

Խուան Կառլոս Գարիդո («Վիլյառեալի» գլխավոր մարզիչ)
Մոուրինյոն այնպես է անում, որ իր թիմը հավատում է իրեն: Նա մեծ մարզիչ է: Նրա կարիերան հարգանքի է արժանի:

Զիդան (Մադրիդի "Ռեալի" լեգենդներից մեկը)
Նա հիանալի մարզիչ է, ով այդքան մրցանակ է հաղթել, ու ով «Ռեալին» նորից չեմպիոն կդարձնի: Նա կարող է դա անել: Այս ակումբում մեծ կարգապահություն կա, բայց նա ավելի է մեծացրել այն:

Իբրահիմովիչ ("Միլանի" հարձակվող)
Նա մեծ մարզիչ է, մեծ անձնավորություն, ով ունի հիանալի բնավորություն: Նա գիտի, թե ինչ է պետք անել հաղթելու համար, ու նա դա ի կատար է ածում բոլոր թիմերում:

Սնեյդեր (նախկին մադրիդիստ)
Մոուրինյոյի հետ մեկ տարի անցկացնելը հավասարազոր է այլ մարզիչների հետ 10 տարի անցկացնելուն: Նա օգնում է քեզ դրսևորելու քո ուժերի առավելագույնը. նրա նմանը գուցե չլինի էլ:

Կրիշտիանու Ռոնալդու ("2008թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ")
Նա աշխարհի լավագույն մարզիչն է: Մոուրինյոն ի ծնե հաղթող է: Նա իսկական հայր է մեզ համար:

Արիգո Սակի (ֆուտբոլային հայտնի գործիչ)
Ես շատ եմ սիրում Մոուրինյոյին: Նա մեծ ու առանձնահատուկ մարզիչ է: Նա ներքին ուժ ունի, պոտենցիալ, բնավորություն, անհատականություն, պարզ մտքեր ու մեծ գիտելիքներ: Նա իսկապես մեծ մարզիչ է: Նրա կարիերան դրա վկայությունն է: "Ռեալը" նրա օգնությամբ կվերադարձնի նախկին փառքն ու իշխանությունը. ես դրանում համոզված եմ:

Լուիշ Ֆիգու (նախկին մադրիդիստ)
Մոուրինյոն մեծ ղեկավար է, մեծ մարզիչ, իր խաղացողների հետ արդար է ու ի ծնե հաղթող է: Նրա առհելի տաղանդի մասին խոսող ապացույց է նրա նվաճած գավաթները:

Լուի Վան Գալ ("Բավարիայի" գլխավոր մարզիչ)
Ես գիտեի, որ նա մի օր այսպիսի մարզիչ կդառնա: Նա դեռ տարիներ առաջ լավագույններից էր, իսկ հիմա լավագույնն է: Նա լավագույնն է իր սերնդի մեջ:Ն ա իմ սանն է, ու ես հպարտ եմ, որ իմ աշակերտը գերազանցել է ինձ: Այսօր նա լավագույնն է:

Ռաֆաել Նադալ (հայտնի թենիսիստ)
Նա իր ողջ կարիերայի ընթացքում ապացուցել է, որ մեծ մարզիչ է: Նա հաղթել է այն, ինչ ցանկացել է: Բայց հիմա նա իր առաջ նոր խնդիրներ է դրել. վերադարձնել "Ռեալին" նախկին փառքն ու գրավչությունը:

Մարադոնա (արգենտինացիների ֆուտբոլային Աստվածը)
Նա իր թիմի անդամների հետ լավ հարաբերությունների մեջ է ու հենց դրա շնորհիվ է կարողանում կառավարել թիմը: Նա անկասկած աշխարհի երկու կամ երեք լավագույն մարզիչներից է: Մոուրինյոն հարգում է իր խաղացողներին: Խաղացողների համար նա հայր է, ավագ եղբայր, իսկ երբեմն էլ ավելին:

Կասիլյաս (Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահ)
Նա լավագույն մարզիչն է ու լավագույն մարդը, ում ես ճանաչում եմ: Ավելի ասել, նշանակում է, ոչինչ էլ չասել:

Մարտին Յոլ («Այաքսի» նախկին գլխավոր մարզիչ)
Մոուրինյոն, միգուցե, աշխարհի լավագույն մարզիչն է: Նա իսկական պրոֆեսիոնալ է ու շատ ընդունակ աշխատող, ով ամեն ինչ արել է, որ իր թիմերը դառնան լավագույնը: Նա իր ոճով է դարձել լավագույնը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0