Home » 2011 » Հունվար » 11 » "Բանանցը" պատրաստվում է մեկնել Թուրքիա
17:39
"Բանանցը" պատրաստվում է մեկնել Թուրքիա
Առաջիկա ֆուտբոլային մրցաշրջանին շարունակում է նախապատրաստվել երկրի փոխչեմպիոն Երևանի «Բանանցը», սակայն ոչ ամբողջական կազմով: Թիմի լեգեոնական ֆուտբոլիստները, ինչպես նաև գլխավոր մարզիչ Ստևիցա Կուզմանոսկին Երևան են ժամանելու միայն վաղը:
Հունվարի 15-ին «Բանանցն» ուսումնամարզական հավաքի կմեկնի Թուրքիա: Մարզումներին զուգահեռ նախատեսված է անցկացնել նաև 3 ստուգողական հանդիպում: Հունվարի 21-ին հայկական թիմի մրցակիցը կլինի Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ կշարունակի իր մրցելույթներն Արարատ Առաքելյանը: Ինչպես հայտնի է, ուկրանիական թիմում է հանդես գալիս նաև Արտակ Դաշյանը:
Իդեպ, «Բանանցի» դարպասապահների մարզիչ է նշանակվել Նիկոլայ Դոնևը, ով ժամանակին աշխատել է հայկական թիմում, իսկ այնուհետև տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»:
Հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել հունվարի 26-ին` ռումինական «Ունիրեայի» հետ: Ուսումնամարզական հավաքի վերջին հանդիպումը Հայաստանի փոխչեմպիոնը կանցկացնի հունվարի 29-ին, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու մրցակիցը:
«Բանանցը» Երևան կվերադառնա հունվարի 30-ին և մարզումները կշարունակի այստեղ:
Հաջորդ ուսումնամարզական հավաքը, որը կսկսվի փետրվարի 10-ից, դարձյալ կանցկացվի արտերկրում` Կիպրոսում կամ Թուրքիայում:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 436 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0