Home » 2011 » Հունվար » 22 » "Բանանցը" վերադարձրեց բուլղարացուն
09:06
"Բանանցը" վերադարձրեց բուլղարացուն
Բուլղարացի կենտրոնական պաշտպան Նիկոլայ Նիկոլովը վերադարձել է երևանյան "Բանանց"։ Նիկոլովն այս օրերին Անթալիայում մասնակցում է "Բանանցի" ուսումնամարզական հավաքին։
Հիշեցնենք, որ 2010թ. Հայաստանի առաջնության ավարտից հետո Նիկոլայ Նիկոլովը հեռացավ "Բանանցից"` նոր, ավելի բարձրակարգ ակումբ փնտրելու հույսով։ Որոշ ժամանակ անց ակումբից հեռացավ նաև մեկ այլ կենտրոնական պաշտպան` Արարատ Առաքելյանը, որի տրանսֆերը պատկանում է Դոնեցկի "Մետալուրգին"։ Դրանից հետո երևանյան թիմը խիստ կարիք ունի բարձրակարգ կենտրոնական պաշտպանների:
Իդեպ, ներկայումս "Բանանցում" փորձաշրջան է անցնում նաև սերբ պաշտպան։


Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 426 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0