Home » 2011 » Հունվար » 24 » "Բարսան" պատրաստ է հրաժարվել Ալվեշից
16:01
"Բարսան" պատրաստ է հրաժարվել Ալվեշից
Մի քանի օր առաջ մենք մեր ընթերցողներին արդեն հայտնել էինք, որ բրազիլացի աջ եզրային պաշտպան Դանի Ալվեշը պատրաստ է երկարաձգելու "Բարսելոնայի" հետ պայմանագիրը: Բայց այսօր արդեն իրավիճակն այլ է. ինչպես հայտնում են անգլիական մի շարք կայքեր` "Մանչեսթեր Սիթին" պատրաստ է բրազիլացուն վճարել տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ, եթե խաղացողը տեղափոխվի "քաղաքացիների" շարքեր: Ի պատասխան այս հայտարարության` "Բարսելոնայի" ղեկավարները հայտնել են, որ իրենց խաղացողի համար պետք է ստանան առնվազն 26 մլն եվրո գումարի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Ալվեշի պայմանագիրը "կապտանռնագույնների" հետ ուժի մեջ է մինչև 2012թ.:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0