Home » 2011 » Հունվար » 30 » "Բարսելոնան" կրկնում է "Ռեալի" ռեկորդը
19:00
"Բարսելոնան" կրկնում է "Ռեալի" ռեկորդը
Իսպանական "Լա Լիգայի" 21-րդ տուրում հաղթելով "Հերկուլեսին" 3-0 հաշվով` կատալոնական "Բարսելոնան" կրկնեց Մադրիդի "Ռեալի" հնամյա ռեկորդը. միայն արքայական ակումբին է հաջողվել ազգային առաջնությունում 15 խաղ անընդմեջ միավոր չկորցնել: Այդ ռեկորդը սահմանվել է հեռավոր 1960-61 մրցաշրջանում։ Այն ժամանակ "Ռեալի" կազմում հանդես էր գալիս Ալֆրեդո դի Ստեֆանոն, ով այսօր "գալակտիկոսների" լեգենդն ու ակումբի պատվավոր նախագահն է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0