Home » 2011 » Հունվար » 31 » Բարտոնը պատրաստ է նոր պայմանագիր կնքելուն
19:19
Բարտոնը պատրաստ է նոր պայմանագիր կնքելուն

Ինչպես հայտնում է Sky Sports լրատվական ծառայությունը, անգլիական "Նյուքասլի" խենթ ու խելառ կիսապաշտպան Ջոուի Բարտոնն առաջիկայում նոր պայմանագիր կկնքի իր ակումբի հետ: Ակումբի ղեկավարությունն արդեն նախնական համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ համագործակցության շուրջ: Հավելենք, որ Բարտոնի ներկայիս պայմանագրի ավարտին դեռ 1.5 տարի կա:

"Բանակցությունները հաջող են ընթանում: Մենք հույս ունենք, որ գործարքը շատ շուտով կկանայա: Ջոուին սիրով է խաղում "Նյուքասլում" և նա երջանիկ կլինի կնքել  նոր պայմանագիր",-ասել է խաղացողի գործակալ Վիլի Մակքեյը:

Հիշեցնենք, որ 28-ամյա Բարտոնը "Նյուքասլում" խաղում է 2007թ.: Նա "Նյուքասլ" է տեղափոխվել "Մանչեսթեր Սիթիից": Այս մրցաշրջանում Բարտոնը երկրի առաջնությունում արդեն անց է կացրել 19 հանդիպում և  խփել երկու գնդակ:  


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 378 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0