Home » 2011 » Հունվար » 14 » "Բենֆիկան" սպասում է "Ռեալի" 30 միլիոնանոց առաջարկին
12:27
"Բենֆիկան" սպասում է "Ռեալի" 30 միլիոնանոց առաջարկին

Ինչպես հաղորդում է պորտուգալական Record պարբերականը, «Բենֆիկան» ոչ մի բանակցություն չի սկսի Կոենտրաոյին գնել ցանկացող թիմերի հետ մինչև ամառ, քանի որ առաջին հերթին սպասելու է «Ռեալի» առաջարկին, որը կարող է կազմել մոտ 30 մլն եվրո:

«Ռեալն» իր համար մեկ նպատակ է համարում այս ամառ Կոենտրաոյին գնելը, ում գործակալը, ի դեպ, Խորխե Մենդեսն է, ով նաև պաշտպանում է Ռոնալդուի, Մոուրինյոյի, Պեպեի, Կառվալյույի ու Դի Մարիայի շահերը:

Նույն թերթը նշում է նաև, որ տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 30 մլն եվրո, այնքան, որքան որ նշված է խաղացողի պայմանագրի մեջ:

Հավելենք, որԿոենտրաոն ընդամենը 22 տարեկան է ու համարվում է ամենախոստումնալից խաղացողներից մեկը ողջ աշխարհում: Նա 2008-ին հեռացել է «Սարագոսայից», որի կազմում գրեթե չէր խաղում: Հետո նա տեղափոխվեց պորտուգալական առաջին դիվիզիոնի «Ռիո Ավե» համեստ ակումբը, որի կազմում էլ ցույց տվեց իր ողջ պոտենցիալը:

Անցած տարի նա վերջնականապես հաստատվեց «Բենֆիկայի» կազմում այն բանից հետո, երբ մարզիչը որոշեց նրան խաղացնել որպես ձախ պաշտպան: Կոենտրաոն նաև այդ դիրքն է զբաղեցնում Պորտուգալիայի հավաքականում, որի ղեկին է Պուլու Բենտուն:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 350 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0