Home » 2011 » Հունվար » 17 » Բեքհեմը վախեցրել է "Լոս-Անջելես Գալաքսիի" ղեկավարությանը
11:43
Բեքհեմը վախեցրել է "Լոս-Անջելես Գալաքսիի" ղեկավարությանը
Ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսիի" անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը դեռ չէր հասցրել վերադառնալ Եվրոպա, երբ արդեն վնասվածք է ստացել. արդեն "Տոտենհեմի" հետ երկրորդ մարզման ժամանակ, որը դեռ հույսը չի կորցրել և ցանկանում է վարձավճարի տարբերակով ձեռք բերել անգլիացուն, Բեքհեմը հրաժարվել է մարզումից աջ ոտքի ցավի պատճառով: Երևի հենց այդ պահին "խթանների" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի սիրտը սկսեց արագ բաբախել. "Վերջ, ավարտվեցին Դևիդին ստանալու բոլոր երազանքները": Բարեբախտաբար Բեքհեմի մոտ վնասվածքն այդքան էլ ծանր չէր և հենց այդ պահին "խթանների" բժիշկները վիրակապեցին նրա ոտքը:
Այս պատահարը համամարդկային բնույթ կրեց, քանի որ շատ կարճ ժամանակում տարածվեց ողջ աշխարհով մեկ, և դրա պատճառով "Լոս-Անջելես Գալաքսիի" ղեկավարությունն էլ ավելի չի ցանկանում լսել Բեքհեմին "Տոտենհեմին" վարձավճարով տալու մասին շրջանառվող լուրերը:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0