13:40 Բեյլն ամենաթանկն է "Տոտենհեմում" | |
Անգլիական "Տոտենհեմ Հոթսպուրի" ղեկավարությունն առաջիկա օրերին նոր պայմանագիր կկնքի Գարեթ Բեյլի հետ, ըստ որի ֆուտբոլիստը կստանա իր ներկայիս աշխատավարձի կրկնակին, այսինքն՝ 100 հազար ֆունտ ստեռլինգ շաբաթական: "Տոտենհեմն" այդպիսի աշխատավարձ երբևէ ոչ մի ֆուտբոլիստի չի տվել, սակայն այժմ ամեն ինչի պատրաստ է, որպեսզի տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստը մնա ակումբում: Գարեթ Բեյլն իր խաղով արդեն երկար ժամանակ է իր վրա է կենտրոնացրել ֆուտբոլային այնպիսի գրանդների ուշադրությունը, ինչպիսիք են "Մանչեսթեր Յունայթեդը", Մադրիդի "Ռեալը" և "Ինտերը": Այդ ակումբներն արդեն հայտարարել են իրենց հետաքրքրության մասին, որն արդեն անհանգստացնում է "Տոտենհեմին": Այդ պատճառով էլ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցը շուտափույթ լուծել, քանի որ նրանից թե խաղային և թե ֆինանսական տեսանկյունից մեծ ակնկալիքներ ունի: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ Բեյլը կարող է դառնալ թիմի դեմքը և ակումբը դարձնել էլ ավելի ճանաչված, որով էլ, բնականաբար, ավելի թանկ կարժենան "Տոտենհեմի" գովազդները:
Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |