Home » 2011 » Հունվար » 17 » "Բլեքբերնը" պայմանավորվել է "Շալկե 04"-ի հետ նրա կիսապաշտպանի համար
10:03
"Բլեքբերնը" պայմանավորվել է "Շալկե 04"-ի հետ նրա կիսապաշտպանի համար
Անգլիական Sky Sports պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Բլեքբերնն" արդեն պայմանավորվել է գերմանական "Շալկե 04"-ի հետ նրա կիսապաշտպան Ջերմեն Ջոնսի տրանսֆերի համար: Ակումբների միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի 29-ամյա ամերիկացի կիսապաշտպանը վարձավճարի տարբերակով տեղափոխվելու է "Բլեքբերն", սակայն մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբը կարող է գնել Ջերմենին: Սպասվում է, որ մոտ օրերս Ջոնսը կմեկնի Անգլիա, որպեսզի "Բլեքբերնի" հետ կնքի իր անձնական պայմանագիրը:
Հիշեցնենք, որ ամերիկացու պայմանագիրը "Շալկե 04"-ի հետ ավարտվում է 3.5 տարի անց, սակայն ֆուտբոլիստի և ակումբի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագաթի միջև միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառով էլ կիսապաշտպանը պետք է հեռանա Գելզենկիրխենյան ակումբից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 433 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0