08:54 Չավի. "Կատալոնիայում բոլորը հարգում են Մոուրինյոյին" | |
Կատալոնական "Բարսելոնայի" իսպանացի կիսապաշտպան Չավի Հեռնանդեսը AS պարբերականի լրագրողի օգնությամբ հիշել է այն ժամանակները, երբ կատալոնական ակումբում էր աշխատում Մադրիդի "Ռեալի" այժմյան գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացի մասնագետն այն ժամանակ Մյունխենի "Բավարիայի" ներկայիս մարզիչ Լուի վան Գալի օգնականն ու թարգմանիչն էր, ինչպես նաև երբեմն խաղում և մարզվում էր ակումբի երկրորդ թիմի կազմում: "Մոուրինյոն իրական հաղթող է, որը ստիպում է մնացածին ևս տրամադրվել հաղթանակի: "Բարսելոնայում" նա մեծ աշխատանք է կատարել, ինչի համար նրան այստեղ շատ են հարգում: Երբ նա աշխատում էր որպես վան Գալի օգնական ու թարգմանիչ հաճախ մարզումներ էլ էր անցկացնում ակումբի երկրորդ թիմի հետ: Եվ ես պետք է ասեմ, որ դրանք պարզապես ֆանտաստիկ էին",- վերհիշել է Չավին: | |
|
Total comments: 0 | |