Home » 2011 » Հունվար » 29 » Չավին սպասում է Սեսկին
16:50
Չավին սպասում է Սեսկին

Կատալոնական "Բարսելոնայի" իսպանացի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը հավատում է, որ օրերից մի օր Լոնդոնի "Արսենալի" կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կվերադառնա հարազատ տուն` կատալոնական ակումբ: Ֆաբրեգասի հնարավոր վերադարձի մասին լուրերն անընդհատ պտտվում են թե իպանական, թե անգլիական մամուլի էջերում, այդիսկ պատճառով տրամաբանական է, որ ֆուտբոլիստներն էլ զերծ չեն մնում նման քննարկումներից:

"Հավատում եմ, որ մի օր Սեսկը կվերադառնա "Բարսելոնա", քանի որ ինքն էլ է դա ուզում,-հայտարարել է Չավին,-երազանքները շատ հաճախ կատարվում են, իսկ Ֆաբրեգասի ամենամեծ երազանքն է վերադառնալ հարազատ թիմ, որտեղ ինքը ձևավորվել է որպես ապագա ֆուտբոլիստ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0