Home » 2011 » Հունվար » 7 » "Չելսին" կփորձի գնել Ագուեռոյին
22:28
"Չելսին" կփորձի գնել Ագուեռոյին
Լոնդոնյան "Չելսին" այս ամառ կարող է համալրվել շատ բարձրակարգ ու երիտասարդ խաղացող-ներով: Մի քանի օր առաջ մենք տեղեկացրել էինք, որ "արիստոկրատները" փորձ են կատարելու գնել պորտուգալական "Բենֆիկայի" երիտասարդ պաշտպան Դավիդ Լուիզին, իսկ այսօր Անգլիա-յից լուրեր ստացվեցին, թե Աբրամովիչը կարող է գնել նաև Մադրիդի "Ատլետիկոյի" առաջատար Սերխիո Ագուեռոյին, որի միջոցով կարող է զգալիորեն ուժեղացնել թիմի հարձակման գիծը: 
Հիշեցնենք, որ անցած ամառ "Չելսին" արդեն փորձել է գնել արգենտինացուն, բայց մադրիդյան թի-մը չի ընդունել Աբրամովիչի` 45 միլիոնանոց առաջարկը` պահանջելով առնվազն 60 մլն եվրո: Այսօր իրավիճակն այլ է. ըստ արգենտինացու նոր վերջերս կնքած պայմանագրի հստակ մի կետի` Ագուեռոն կարող է "շերտավորների" թիմից հեռանալ 45 մլն եվրոյի դիմաց:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 384 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0