Home » 2011 » Հունվար » 11 » "Չելսին" կփորձի գնել Պիենարին
17:27
"Չելսին" կփորձի գնել Պիենարին

Անգլիական «Էվերթոնի» հարավաֆրիկացի կիսապաշտպան Սթիվեն Պիենարը հայտնվել  է լոնդոնյան «Չելսիի» ուշադրության կենտրոնում: "Արիստոկրատները" պատրաստվում են հարավ-աֆրիկացու համար պաշտոնական առաջարկություն անել: Տրանսֆերի գումարը կազմելու է մոտ 3 մլն ֆունտ ստեռլինգ:

Նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ավարտվում է  հաջորդ ամռանը: Կիսապաշտպանն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում պայմանագիրը երկարաձգել և մտադիր է Պրեմիեր լիգայի գրանդներից մեկում խաղալ: «Չելսին» հույս ունի Պինարին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի  ժամանակ:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 430 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0