Home » 2011 » Հունվար » 13 » Դալգլիշն ու "Լիվերպուլը" կրկին պարտվեցին
11:19
Դալգլիշն ու "Լիվերպուլը" կրկին պարտվեցին
Անգլիայի առաջնության 19-րդ տուրում "Լիվերպուլը" մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտվեց "Բլեկպուլին": Այդ հանդիպման ժամանակ խաղի հաշիվը բացվեց 3-րդ րոպեին, իսկ աչքի ընկավ "Լիվերպուլի" իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը: Հենց այդ րոպեից սկսած "Բլեկպուլի" խաղը փոխվեց, և 12-րդ րոպեին Թեյլոր Ֆլետչերի շնորհիվ խաղի հաշիվը հավասարվեց: Սակայն սա դեռ վերջը չէր. խաղի վերջնական հաշիվը ձևակերպվեց 69-րդ րոպեին, երբ "Բլեկպուլի" անգլիացի պաշտպան Սոլ Քեմբլը գրավեց "Լիվերպուլի" դարպասը: Հիշեցնենք, որ սա "Լիվերպուլի" երկրորդ անընդմեջ պարտությունն էր այն բանից հետո, երբ ակումբի ղեկը ստանձնել է Դալգլիշը: Նշենք նաև, որ նախորդ խաղում` Անգլիայի գավաթում, "Լիվերպուլը" պարտություն էր կրել "Մանչեսթեր Յունայթեդից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 404 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0