23:33 Դել Պիերոն դեռ հույս ունի, որ կնվաճի "Սկուդետոն" | |
Իտալական "Յուվենթուսի" "ծերուկ" հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն Football Italia պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ չնայած "Յուվենթուսը" 1:4 հաշվով պարտվել է "Պարմային", ինքը դեռ հույս ունի, որ "ծեր սենյորան" կարող է նվաճել "Սկուդետոն": Հարձակվողը նշել է, որ այդ խաղում ակումբի ֆուտբոլիստերը թույլ տվեցին շատ սխալներ, որոնց պատճառով էլ իրենք պարտվեցին: Ֆուտբոլիստը հույսը դրել է այն փաստի վրա, որ առջևում դեռ կան մի շարք հանդիպումներ, որոնք լավ անցկացնելու դեպքում "Սկուդետոն" իրենց ձեռքում կլինի: Նշենք նաև, որ այդ պարտությունից հետո "Յուվենթուսը" հանգրվանել է 5-րդ հորիզոնականում:
Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |