Home » 2011 » Հունվար » 20 » Դիդիե Դրոգբա. "Ամեն ինչ կապված է փորձառության հետ"
19:20
Դիդիե Դրոգբա. "Ամեն ինչ կապված է փորձառության հետ"
Անգլիական "Չելսիի" հարձակվող Դիդիե Դրոգբան համոզված է, որ "Չելսիի" անհաջողությունների պատճառը կապված է թիմի փորձառու ֆուտբոլիստներ Բալաքի, Դեկուի, Բելետիի, Ջո Քոուլի և Կարվալիոյի հեռացման հետ:
Անգլիական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հարձակվողը նշել է. "Վնասվածքի պատճառով շատ կորուստներ ունեցանք, ինչպես նաև թիմը փոխվել է նախորդ տարվա համեմատ: Կորցրեցինք հինգ նշանավոր ֆուտբոլիստներ՝ Բալաքին, Դեկուին, Բելետիին, Ջո Քոուլին և Կարվալիոյին: Ճի՛շտ է, նրանց փոխարինեցին լավ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Բրուման, Կակուտան, Մաքեհրան և Վան Աանհոլդը, սակայն նրանց ժամանակ է պետք թիմին հարմարվելու և փորձառություն ձեռք բերելու համար":
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0