08:46 Դիեգո Միլիտոն Իտալիայում լավագույնն է | |
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Միլանի "Ինտերի" արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն իտալական ֆուտբոլային "Օսկարների" հանձնման արարողության ժամանակ ճանաչվել է "Սերիա Ա"-ի լավագույն ֆուտբոլիստ և լավագույն լեգիոներ: Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը նախորդ մրցաշրջանում "Ինտերի" հետ նվաճեց "Չեմպիոնների լիգան", "Սկուտդետտոն", դարձավ Իտալիայի չեմպիոն: Միլիտոն "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում դուբլի հեղինակ դարձավ և "Ինտերին" օգնեց հաղթանակ տոնել Մյունխենի "Բավարիայի" նկատմամբ 2:0 հաշվով: Այս մրցանակների առիթով արգենտինացին ասել է. "Ես շատ եմ հպարտանում այս կոչումներով,նամանավանդ երբ տեսնում եմ, թե այս տիտղոսները նախկինում ինչպիսի ֆուտբոլիստներ են ստացել": Նշենք, որ իտալական "Սերիա Ա"-ի իտալական ծագումով լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել "Ուսինեզեի" հարձակվող Անտոնիո Դի Նատալեն, իսկ լավագույն մարզիչը` Ժոզե Մոուրինյոն, ով նախորդ տարվա ամռանը իտալական "Ինտերից" տեղափոխվել է Մադրիդի "Ռեալ":
| |
|
Total comments: 0 | |