Home » 2011 » Հունվար » 20 » Եվրոպական անցուդարձ
11:09
Եվրոպական անցուդարձ
Իսպանիայում այս մի քանի օրերի խոսակցությունների հիմնական մասը վերաբերում է "Վիլիառեալի" պաշտպան Խուան Կապդևիլյային, ով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ և նրա կազմում հանդես կգա մինչև 2013թ.-ը: Տեղեկացնենք, որ Կապդևիլյան "Վիլիառեալ" է տեղափոխվել "Դեպորտիվոյից" 2007թ.-ի ամռանը, իսկ այս մրցաշրջանում նա "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլում թիմի հիմանական կազմում անցկացրել է 5 հանդիպում, և նրա ջանքերով "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի D խմբում իսպանական ակումբը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Այժմ տեղափոխվենք Գերմանիա, որտեղ Մյունխենի "Բավարիայի" ղեկավարությունը պտարաստ է վաճառել Մարկ վան Բոմելին, եթե նրան գնող ակումբն իրենց վճարի մի կլորիկ գումար: Հոլանդացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել իտալական "Ինտերն" ու "Միլանը", անգլիական "Լիվերպուլը" և գերմանակնան "Վոլսբուրգը":
Իսկ ահա Իտալիայում իտալական FootballPress պարբերականը տեղեկացնում է, որ "Միլանը" ցանկանում է գնել "Սամպդորիայի" շվեյցարացի հարձակվող Ռետո Ցիգլերին, որի համար "Սամպդորիայի" ղեկավարությունը ցանկանում է ստանալ 1.5 մլն. եվրո, իսկ միլանցիները Ցիգլերի վրա ավելի քիչ գումար են ցանկանում վատնել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0