Home » 2011 » Հունվար » 4 » Ֆարֆանը հեռանում է "Շալկեից"
20:49
Ֆարֆանը հեռանում է "Շալկեից"
Գերմանական "Շալկե-04" թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆարֆանը հայտարարել է, որ պատրաստվում է լքել գելզենկիրխենյան ակումբը: "Այս ձմռանը ես պատրաստվում եմ հեռանալ "Շալկեից", քանի որ մի քանի լավ առաջարկներ ունեմ: Ես պետք է այս մասին խոսեմ մեր մարզչի հետ ու ասեմ նրան, որ ցանկանում եմ լքել մեր տղաներին, քանի որ ավելի լավ թիմից առաջարկ ունեմ: Դրա չընդունումն ուղղակի հետընթաց կլինի: Ցավոք, չեմ կարող նշել, թե որ թիմի հետ եմ բանակցում, բայց ասեմ, որ այն թոփ թիմ է",-իր խոսքը եզրափակել է Ֆարֆանը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0