Home » 2011 » Հունվար » 23 » Ֆերդինանդը վստահ է թիմակիցների ուժերի վրա
06:43
Ֆերդինանդը վստահ է թիմակիցների ուժերի վրա
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել, որ իր ակումբը կարիք չունի նոր խաղացողներ գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել է, որ "կարմիր սատանաներն" ունեն այնպիսի կոլեկտիվ, որն ի վիճակի է լուծել անգամ ամենաբարդ խնդիրները:
"Երբ նայում եմ ակումբի իմ գործընկերներին, ապա ես երջանիկ եմ այն կազմով, որը մենք ունենք: Համոզված եմ, որ այդպիսի տեսակետ ունի նաև գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: Եթե նա որոշի ինչ-որ մեկին գնել, ապա ես  կհասկանամ նրա որոշումը:  Բայց որևէ  խնդիր չեմ տեսնում, եթե մենք որևէ մեկին ձեռք չբերենք ձմռանը: Մենք ունենք համապատասխան կազմ, որն անհրաժեշտ է երկար մրցաշրջանի համար: Երբ բոլորը շարքում են, մեր կազմը լավագույնն է լիգայում: Ես վստահ եմ, որ իմ թիմակիցների ուժերը կհերիքեն մինչև մրցաշրջանի ավարտը",- ասել է Ֆերդինանդը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 390 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0