Home » 2011 » Հունվար » 5 » Ֆուտբոլն Անգլիայում շարունակվում է
12:35
Ֆուտբոլն Անգլիայում շարունակվում է
Շարունակվում է Անգլիայի առաջնությունը: Երեկ կայացավ 22-րդ տուրի երեք մրցավեճ:
Առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ: Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը շարունակում է մնալ "Պրեմիեր լիգայի" միակ ակումբը, որը պարտություն չի կրել ընթացիկ առաջնությունում: "Կարմիր սատանաներն" անպարտելի են նաև Եվրոպայում:
«Սթոք Սիթիի» հետ մրցավեճում «կարմիր սատանաներին» հաղթանակ պարգեւեց պորտուգալացի Նանին, ով երկրորդ խաղակեսի միջնամասում բավական գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:
Մրցաշարային աղյուսակում շարունակում է առաջադիմել «Ֆուլհեմը», որը սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց «Վեսթ Բրոմվիչին»: Իսկ ահա «Բիրմինհեմը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Բլեքպուլի» նկատմամբ:
22-րդ տուրի մյուս 7 հանդիպումները կկայանան այսօր: Կենտրոնական մրցավեճը տեղի կունենա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0