Home » 2011 » Հունվար » 12 » "Գանձասարն" կմասնակցի "Թուրքմենբաշիի գավաթի" հերթական խաղարկությանը
21:20
"Գանձասարն" կմասնակցի "Թուրքմենբաշիի գավաթի" հերթական խաղարկությանը

Կապանի "Գանձասարն" այս տարի էլ կմասնակցի Աշգաբադում կայանալիք "Թուրքմենբաշիի գավաթի" հերթական խաղարկությանը, որը կայանալու է փետրվարի 19-28-ը: Նախորդ տարի կապանցիները հաջող հանդես չեկան` խմբային մրցաշարում գրավելով միայն վերջին տեղը, բայց այս անգամ թիմը կձգտի ավելի հաջող հանդես գալ: Թիմը մրցաշարին կմեկնի Թուրքիայից, որտեղ փետրվարի 4-18-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք:
Այժմ "Գանձասարն" իր առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ավանում գտնվող ֆուտբոլային ակադեմիայում:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 400 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0