20:30 Գոհարյանը մարզվում է "Ուֆայի" կազմում | |
Ինչպես տեղեկացնում է հայկական TotalFootball.am կայքը, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հովհաննես
Գոհարյանն այս օրերին գտնվում է Կիսլովոդսկում, որտեղ մասնակցում է "Ուֆա"
ակումբի մարզումներին: Նա մասնակցել է նաև "Մաշուկ" թիմի դեմ ստուգողական խաղին և
դարձել է գոլի հեղինակ: Հովհաննեսի թիմն այդ խաղում հաղթել է 3-0 հաշվով:
Հավելենք, որ "Ուֆան" նորաստեղծ ֆուտբոլային ակումբ է, որը 2010թ. դեկտեմբերին հիմնվել է "Բաշինֆոսվյազ-Դինամո" ակումբի հիման վրա: Ակումբը հայտավորվել է և հաջորդ մրցաշրջանում կմասնակցի ռուսական երկրորդ դիվիզիոնի առաջնությանը: Թիմը գլխավորել է նախկինում ճանաչված ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը: 42-ամյա մասնագետը թիմի նախորդ կազմից պահպանել է ընդամենը երեք ֆուտբոլիստի և այժմ խաղացողներ է փորձարկում նոր կազմի ձևավորման համար:
Նշենք, որ Բաշկորտոստանի ղեկավարության կողմից թիմի առջև առաջին դիվիզիոնի ուղեգիր նվաճելու խնդիր է դրված: | |
|
Total comments: 0 | |