Home » 2011 » Հունվար » 27 » Գուտի. "Ժոզե Մոուրինյոն մեծ մարզիչ է"
09:42
Գուտի. "Ժոզե Մոուրինյոն մեծ մարզիչ է"
Իսպանական Մադրիդի "Ռեալի" նախկին կիսապաշտպան Գուտի Հերնանդեսը, ով այժմ հանդիսանում է թուրքական "Բեշիքթաշի" ֆուտբոլիստ, հավատում է, որ ակումբում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր չեն կարողանում համակերպվել մեծ անհատականություն ունեցող Ժոզե Մոուրինյոյի հետ:
Հիշեցնենք, որ երբ պորտուգալացի մասնագետը ստանձնեց իր պաշտոնը, այդ ժամանակ Գուտիի նման մի շարք ֆուտբոլիստներ հեռացան ակումբից, որը Գուտիի համար այդքան էլ հաճելի չէր:
Կիսապաշտպանը մադրիդյան Marca պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է. "Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը պայմանագիր կնքեց աշխարհի լավագույն մարզչի հետ, սակայն արդյունքում ի՞նչ ստացվեց. նա չափազանց բարձր է գտնվում ակումբի բազմաթիվ ֆուտբոլիստներից, իսկ վերջիններս այդքան էլ լավ չեն հասկանում նրան":
Մադրիդյան պարբերականին տված հարցազրույցի ժամանակ "Բեշիքթաշի" 34-ամյա կիսապաշտպանը խոսել է նաև "սերուցքայիների" շարքերը նոր համալրած Էմանուել Ադեբայորի մասին. "Ադեբայորը մեծ ֆուտբոլիստ է և մեծ հարձակվող: Չնայած այն ամենին, ինչ կատարվում է ակումբի ներսում, Ադեբայորն այն գոլահարն է, որի կարիքն ունի Մադրիդը: Յուրաքանչյուրն էլ երազում է հանդես գալ Մադրիդի "Ռեալի" կազմում, քանի որ յուրաքանչյուրի համար պատիվ է խաղալ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսին են բրազիլացի Կական, գերմանացի Մեսութ Օզիլը, պորտուգալացի Քրիշտիանո Ռոնալդուն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0