09:18 Գվարդիոլան ցանկանում է անհաջողակ Բոյանին վերածել հրաշագրոծի | |
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտածում է այն
մասին, թե ինչպես օգնի իր երիտասարդ հարձակվողին, որը երկար ժամանակ չի կարողանում
գոլի հեղինակ դառնալ: Այս մրցարջանում Բոյանը 16 հանդիպում է անցկացրել
կատալոնական ակումբի մարզաշապիկով և ընդամենը երեք գոլ է խփել: Ինքը՝
Կրկիչը, նույնպես հիասթափված է նման արդյունավետությունից. այս մասին տեղեկացնում է կատալոնական
El Mundo Deportivo պարբերականը: Իսպանիայի գավաթի խաղարկությունում "Բետիսից" կրած պարտությունից հետո Բոյանը լրագրողին ասել էր հետևյալը. "Անձամբ ես ուրախ եմ, որ օգնում էի պաշտպանությանը և գնդակ չէի կորցնում": Սակայն նրա դեմքից երևում էր, որ նա շատ է տխրում գոլեր չխփելու պատճառով: Պեպ Գվարդիոլան փորձում է ֆուտբոլիստին պաշտպանել լրատվամիջոցների քննադատությունից և մտադիր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերադարձնի ֆուտբոլիստի լավագույն մարզավիճակը. "Ես կանգ չեմ առնի, քանի դեռ նրան չեմ դարձնի լավագույն ֆուտբոլիստ": | |
|
Total comments: 1 | |
| |