Home » 2011 » Հունվար » 5 » Գյումրիի "Շիրակը" լուրջ համալրումներ է ստացել
12:23
Գյումրիի "Շիրակը" լուրջ համալրումներ է ստացել
Ինչպես տեղեկացնում է հայկական armsport.am սպորտային կայքը, Գյումրիի «Շիրակն» այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ավանի ֆուտբոլի դպրոցում` ֆուտբոլային ակադեմիայում: «Շիրակի» մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ թիմը հավաքին մասնակցելու է 28 ֆուտբոլիստներով:

«Շիրակում» մարզվող ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը, ով հայտնի է Երեւանի «Բանանցում» եւ Դոնեցկի «Մետալուրգոււմ» ունեցած իր ելույթներով: Մելիքյանը թիմին միացել է ամանորյա տոներից հետո եւ դեռ պայմանագիր չի կնքել «Շիրակի» հետ: Գյումրին ներկայացնող թիմում է նաեւ Հայաստանի հավաքականի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Արամ Հակոբյանը, ով դեռեւս դեկտեմբերի սկզբից էր մարզվում «Շիրակում»: Թիմում փորձաշրջան է անցնում նաեւ «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Միքայել Պողոսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին «Շիրակ» վերադարձան ակումբի նախկին անդամներ Կարեն Ալեքսանյանը եւ Արմեն Տիգրանյանը:
Ավանի ֆուտբոլային ակադեմիայում Սամվել Պետրոսյանի գլխավորած թիմը կանցկացնի 12 օր, որից հետո կուղեւորվի Ծաղկաձոր, իսկ փետրվարի 7-ից երկշաբաթյա հավաքի կմեկնի թուրքական Անթալիա:


Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 476 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0