20:54 Հարի Ռեդնապին թալանել են Մադրիդում | |
Անգլիական "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը թալանվել է՝ Իսպանիայի գավաթի խաղարկության Մադրիդի "Ատլետիկո"–Մադրիդի "Ռեալ" հանդիպմանը ներկա գտնվելով: Միջադեպը տեղի է ունեցել Մադրիդի "Վիսենտե Կալդերոն" մարզադաշտի մոտակայքում, որտեղ Հարին զբոսնում էր իր օգնական Քևին Բոնդի հետ: "Մենք զբոսնում էինք մարզադաշտի շրջակայքում և այնտեղ ֆանտաստիկ մթնոլորտ էր: Ես կրպակներից մեկից կոնֆետներ գնեցի, իսկ որոշ ժամանակ անց ինձ մոտ երկու տղա ծնկի իջան: Հետո ես զգացի, որ ինչ-որ մեկը քաշում է վերարկուիցս: Արդյունքում նրանք տարան իմ փողերը և կրեդիտ-քարտը",- ասել է Հարի Ռեդնապը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: "Հուսով եմ, որ Քևինը նրանց կողմից չէր: Չէ որ նրա գրպաններում ընդամենը մի քանի ֆունտ էր: Մենք տաքսի վերցրեցին և գնացինք մի փոքրիկ ռեստորան, որպեսզի մեր ծանոթներից մեկին խնդրենք վճարել վարորդին":
| |
|
Total comments: 0 | |