00:26 Հարի Ռեդնապն ու Դևիդ Բեքհեմը չեն մարզի Անգլիայի ազգային հավաքականը | |
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է լուրերն այն մասին, որ 2012թ.-ին Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյին հեռացնելու դեպքում ազգային հավաքականը կմարզի Հարի Ռեդնապ և Դևիդ Բեքհեմ զույգը: Այսօր այսպիսի լուրեր էին շրջանառվում անգլիական մամուլում, քանի որ "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսիից" ձեռք բերել անգլիացի 35-ամյա կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին մինչև MLS-ի սկսվելը: Լրագրողները ենթադրեցին, որ այդ համագործակցությունը երկար տևողություն կունենա և հետագայում իր ազդեցությունը կունենա Անգլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբի վրա:
| |
|
Total comments: 0 | |