20:45 Հայրապետյանը կխաղա "Լեխիայում" | |
Հայաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանն իր ֆուտբոլային կարիերան կշարունակի լեհական Գդանսկ քաղաքի "Լեխիա" ակումբում: Լևոնը վեցամսյա պայմանագիր է ստորագրել
Լեհաստանի ընթացիկ առաջնության հինգերորդ հորիզոնականում ընթացող "Լեխիայի" հետ: Այս ժամկետի լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ
պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս երեք տարով:
Այսպիսով` Հայրապետյանը, որը հրավիրվել է փետրվարի 9-ին կայանալիք ազգային հավաքականների Հայաստան–Վրաստան հանդիպմանը, դարձավ Լեհաստանի առաջնությունում հանդես եկող երկրորդ հայ ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ լեհական "Յագելոնիայի" հետ մի քանի օր առաջ պայմանագիր էր ստորագրել Ռոբերտ Արզումանյանը: | |
|
Total comments: 0 | |