17:56 Հայրապետյանը վստահում է ՀՀ անվտանգության մարմիններին | |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, խոսելով "Եվրո-2012”-ի ընտրական հանդիպմանը
ռուս մոլագար ֆուտբոլասերների ներկայության մասին, վստահեցրել է, որ իրավապահ
մարմինները կկարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրը, և ոչինչ չի խանգարի
մարտին կայանալիք հանդիպման ընթացքին: Միևնույն ժամանակ նա կարծում է, որ
ռուս ֆուտբոլասերները մտնում են Եվրոպայի ամենաանկարգապահ երկրպագուների
եռյակի մեջ:
Նրա կարծիքով, այդ հարցում ռուսները բոլորովին չեն զիջում թուրք և հույն ֆուտբոլասերներին: Հայրապետյանը նաև կոչ է արել հայ կարգապահ երկրպագուներին չթեժացնել մթնոլորտը խաղի ժամանակ և զերծ մնալ չմտածված քայլերից, որոնք կարող են անցանկալի հետևանքների հանգեցնել. "Պետք է անել ամեն ինչ, որ ֆուտբոլային տոնը ստացվի: Իսկ եթե անկարգություններ լինեն, դրանք ժամանակին կկասեցվեն: Կարծում եմ, ոչ ռուսները, ոչ մենք չենք ցանկանում, որպեսզի ՈւԵՖԱ-ն մեր հանդեպ պատժամիջոցներ կիրառի”: Նախատեսվում է, որ անվտանգության մարմնի աշխատակիցները ռուս ֆուտբոլասերներին կդիմավորեն արդեն իսկ օդանավակայանում, կուղեկցեն նրանց մարզադաշտ, այնուհետև նրանց հետ կլինեն նույնիսկ քաղաքում` ընդհուպ մինչև հայրենիք վերադառնալը: | |
|
Total comments: 0 | |